Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ: Այս մասին տեղեկացնում է իրանական Press Tv-ն: Ամերիկյան «Washington Post»-ի տեղեկությամբ հիվանդանոց են տեղափոխել 18 քաղաքացում:
Աղետը այսօր առավոտյան տեղի է ունեցել Իրանի կենտրոնական մասում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը եղել Սիսախտի քաղաքի մերձակայքում:
Քաղաքում բնակվում է 10 000 մարդ: Ցնցումների հզորությունը կազմել է 5.2 մագնիտուդ: