Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է ոստիկան. Իրանի ՆԳՆ
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է ոստիկան. Իրանի ՆԳՆ

Իրանում բողոքի ցույցի մասնակիցներից մեկը սպանել է ոստիկանի,- այս մասին լրատվություն է տարածել երկրի ներքին գործերի նախարարությունը: Իրավապահների խոսքերով ոստիկանը սպանվել է հրազենային վնասվածքից:

Դեպքը տեղի է ունեցել ցույցերի մեկնարկից 5-րդ օրը:

Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:

Անցած գիշերվա իրադարձությունների հետևանքով տարբեր քաղաքներում  մոտ 10 մարդ», – նշել է հեռուստաընկերությունը:

Այսպիսով, հինգշաբթի օրից՝ ցույցերի մեկնարկից հետո, մահացել է առնվազն 13 մարդ: Զինված ցուցարարները փորձել են ոստիկանության բաժանմունքներ և ռազմակայաններ բռնագրավել, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց գործողությունները:

Եվս երկու մարդ մահացել է դեկտեմբերի 30-ին՝ Լուրեստան նահանգի Դորուդ քաղաքում: Լուրեստանի նահանգապետ Հաբիբոլա Հոջաստեպուրը մարդկանց մահվան համար մեղադրել է «օտարերկրյա գործակալներին» և սադրիչներին:

Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ նրանք օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոհանիի վարած բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Դրանով են, ըստ նրա, բացատրվում ցուցարարների պաստառներն ու կոչերը՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։