Իրանում աննախադեպ շոգերի պատճառով օգոստոսի 2-ը և 3-ը հայտարարվել են հանգստյան օրեր
Իրանում աննախադեպ շոգերի պատճառով օգոստոսի 2-ը և 3-ը հայտարարվել են հանգստյան օրեր

Իրանում աննախադեպ շոգերի պատճառով օգոստոսի 2-ը և 3-ը հայտարարվել են հանգստյան օրեր։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով իրանական պետական ​​լրատվամիջոցների վրա։

Կառավարությունը տարեց քաղաքացիներին և առողջական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տալիս առաջիկա օրերին զերծ մնալ փողոց դուրս գալուց։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին բուժհաստատությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանի հարավային շրջանի բնակավայրերում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ահվազ քաղաքում ջերմաստիճանը հասել է 51 աստիճանի։

Ընթացիկ կանխատեսումների համաձայն՝ չորեքշաբթի օրը Թեհրանում օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի։