Իրանում 2009թ. ի վեր խոշորագույն հակակառավարական ցույցերի հետևանքով 3 զոհ կա
Իրանում 2009թ. ի վեր խոշորագույն հակակառավարական ցույցերի հետևանքով 3 զոհ կա

Իրանում արդեն 4-րդ օրն է, ինչ ընթանում են 2009թ. ի վեր ամենախոշոր հակակառավարական ցույցերը, որոնց հետևանքով զոհվել է  3 մարդ, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ցուցարարները սպանվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ցուցարները սպանվել են երկրի արևմտյան Դորուդ քաղաքում:

Տարածված լրատվությամբ ցուցարարները Խորամաբադ քաղաքում հրկիզում կառավարական շենքը, մինչդեռ մայրաքաղաք Թեհրանում նրանք պատռել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյի պատկերով պաստաները՝ վանկարկելով «մա՛հ Այաթոլահին»:

Հայտնի է, որ Թեհրանում ցուցարարները հարձակվել են քաղաքապետարանի շենքի վրա, երբ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հակակառավարական ցույցերն անօրինական են:

Ընդհանուր առմամբ, տարբեր քաղաքներում փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնց դեմ իրավապաներն արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու իշխող ռեժիմը տապալելու կոչեր արել:

Al Arabiya-ն հավելում է, որ երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռահման Ռահմանի Ֆազլին պետական հեռուստատեսությամբ նախազգուշացրել է, որ բռնության, վախի ու առաբեկչության սփռումը կոշտ դիմակայության կբախվի: