Իրանում 106 և 100 տարեկան պացիենտները բուժվել են կորոնավիրուսից
Իրանում 106 և 100 տարեկան պացիենտները բուժվել են կորոնավիրուսից

Իրանում 106 և 100 տարեկան պացիենտները բուժվել են կորոնավիրուսից: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու դեպքը տեղի է ունեցել Ղումի քաղաքի հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսից նաև Մաշհադ քաղաքում  բուժվլ է 98-ամյա հիվանդը:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրիի խոսքով, անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2,483 դեպք և մահացել է 151 մարդ: 58.222 դեպքից Իրանում արդեն բուժվել է 22 011 մարդ: