Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ կհարձակվեն ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաների և բանակի հրամանատարների վրա. «Աշխարհի հանգստավայրերն ու զվարճանքի կենտրոնները այլևս անվտանգ չեն լինի ձեզ համար»
Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ կհարձակվեն ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաների և բանակի հրամանատարների վրա. «Աշխարհի հանգստավայրերն ու զվարճանքի կենտրոնները այլևս անվտանգ չեն լինի ձեզ համար»

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ կհարձակվեն ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաների և բանակի հրամանատարների վրա նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արձակուրդում են կամ զվարճանքի կենտրոններում։

Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեկարչին։

«Մենք հետևում ենք ձեր վախկոտ պաշտոնյաներին և հրամանատարներին, օդաչուներին և չար զինվորներին։ Այսուհետ, ձեր մասին առկա տեղեկատվության հիման վրա, աշխարհի զբոսանքի արահետները, հանգստավայրերը, զբոսաշրջային և զվարճանքի կենտրոնները այլևս անվտանգ չեն լինի ձեզ համար», – ասել է Աբոլֆազլ Շեկարչին։