Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ռմբակոծել են ուկրաինական հակադրոնային համակարգերի պահեստը
Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ռմբակոծել են ուկրաինական հակադրոնային համակարգերի պահեստը

Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ռմբակոծել են ուկրաինական հակադրոնային համակարգերի պահեստը։

Իրանի ռազմական ներկայացուցիչների պնդմամբ՝ այդ սպառազինությունն օգտագործվում էր ԱՄՆ ուժերին օգնելու համար։

«Այն բանից հետո, երբ Դուբայում ռմբակոծվեց ամերիկացի հրամանատարների և զինվորների թաքստոցը, ռմբակոծվել և ոչնչացվել է նաև Դուբայում գտնվող ուկրաինական հակադրոնային համակարգերի պահեստը», – ասված է Իրանի ռազմական կենտրոնական օպերատիվ հրամանատարության՝ «Խաթամ ալ-Անբիայի» հայտարարության մեջ, որը տարածվել է պետական հեռուստատեսությամբ։

Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրները համաձայնության են եկել պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ։