Իրանի խորհրդարանի խոսնակը հերքել է այն տեղեկությունները, որ ՄԱԿ-ի Ատոմային գործակալության տեսուչները մուտք կունենան ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտներ

13:46, 02.07.2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է այն տեղեկությունները, որ ՄԱԿ-ի միջուկային տեսուչները մուտք կունենան ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտներ։

Ղալիբաֆի խոսքով՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչները իրավունք չունեն ստուգելու ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտները։

«Ներկայումս տեսուչներն ունեն մուտքի իրավունք միայն երկու վայր՝ Բուշերի ատոմակայանը և Թեհրանի ռեակտորը», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, վերջին օրերին ընթացող բանակցություններում տեսուչների կողմից միջուկային օբյեկտներ այցելությունների հարցը դարձել է ամենախնդրահարույց թեմաներից մեկը։

Նմանատիպ