Իրանի խորհրդարանի խոսնակ. Թշնամին ակնարկում է բանակցությունների մասին, գաղտնի պլանավորում է ցամաքային հարձակում, իրանական ուժերը սպասում են ԱՄՆ զորքերի ցամաքային մուտքին՝ իրենց վրա կրակ բացելու համար
Իրանի խորհրդարանի խոսնակ. Թշնամին ակնարկում է բանակցությունների մասին, գաղտնի պլանավորում է ցամաքային հարձակում, իրանական ուժերը սպասում են ԱՄՆ զորքերի ցամաքային մուտքին՝ իրենց վրա կրակ բացելու համար

Թշնամին հրապարակավ ակնարկում է բանակցությունների մասին, գաղտնի պլանավորում է ցամաքային հարձակում, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ներկայացնում է իր ցանկությունները 15 կետանոց ցանկով և փորձում է հասնել այն ամենին, ինչ չէր կարող հասնել պատերազմում»։

«Իրանական ուժերը սպասում են ԱՄՆ զորքերի ցամաքային մուտքին՝ իրենց վրա կրակ բացելու համար», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը պատերազմի սկսվելուց 30-րդ օրը լրատվամիջոցներին տարածված հայտարարության մեջ։

Խոսելով Իրանի կապիտուլյացիայի մասին՝ նա արաբերենով ասել է, որ Թեհրանի ուղերձը «հստակ է, և երկիրը չի ընդունի նվաստացումը»։