Մյունխենում, անվտանգության համաժողովին զուգահեռ, հավաքվել են Իրանի ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներ:
Քաղաքում միջոցառման անցկացման վայրում՝ Տերեզիենվիզեում, ակտիվիստները հավաքվում էին առավոտից:
Ակտիվիստները ձեռքներին պահում էին Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի պաստառները, շահական ժամանակաշրջանի դրոշները և բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների լուսանկարները: Ցուցարարները հայտարարում էին, որ աշխարհը պետք է ավելին անի իրանցի ժողովրդին օգնելու համար:
Տեղեկության համար նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա է նաև Իրանի շահի որդի Ռեզա Փահլավին: