Իրանի ռազմական աղբյուրները հերքում են Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Թեհրանը խնդրել է Վաշինգտոնին դադարեցնել ռազմական հարվածները
Իրանական ռազմական աղբյուրները հերքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Թեհրանը խնդրել է Վաշինգտոնին դադարեցնել ռազմական հարվածները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանում Թրամփի հայտարարությունը որակվել է «ևս մեկ սուտ»։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը Պարսից ծոցի երկրների վրա ճնշում գործադրելու փորձ է։ Նրանց խոսքով՝ Իրանի զինված ուժերը մնում են լիակատար մարտական պատրաստության մեջ։
«Եթե բախումը դառնա անխուսափելի, ամեն ինչ կորոշվի մարտադաշտում։ Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է իշխանությունը և ով ունի վերջնական խոսքը», – հայտնել են իրանական ռազմական աղբյուրները։
Ձեր տեղեկության համար՝ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով կասեցրել է Իրանի դեմ նոր հարվածները, սակայն նշել է, որ այս որոշումը կախված է նրանից, թե արդյոք հնարավոր է արագ համաձայնության հասնել։