Իրանի փոխնախագահ. շնորհակալություն եմ հայտնում Իրանի գիտության նախարարությանը՝ իրանական համալսարանների կողմից հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին ընդունելու պատրաստակամության համար
Իրանի փոխնախագահը աջակցել է Իրանի գիտության նախարարին, ով քննադատության է արժանացել Ադրբեջանի կողմից։
«Ես շնորհակալություն եմ հայտնում գիտության նախարարությանը իրանական համալսարանների կողմից հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին ընդունելու պատրաստակամության համար։ Ես նաև խնդրում եմ առողջապահության և կրթության նախարարներին, կրթության այլ պաշտոնյաներին և համալսարանական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ թույլ տալու համար, որ ադրբեջանցի ուսանողները ստանան և շարունակեն իրենց կրթությունը», – ասել է Մոհամմադ-Ռեզա Արեֆը։
Ավելի վաղ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայ-Սարաֆը հայտարարել էր իրանական համալսարանների կողմից ադրբեջանցի աղջիկներին ընդունելու պատրաստակամության մասին։
«Իրանական համալսարանների դռները բաց են կրթություն փնտրող ադրբեջանցի աղջիկների համար։ Մենք կարող ենք ընդունել Մուհամմադ մարգարեի հավատարիմ դուստրերին, որոնք ստիպված են հանել իրենց հիջաբը՝ կրթության իրենց իրավունքն իրականացնելու համար», – ասել է Հոսեյն Սիմայ-Սարաֆը։