Իրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ. Աբաս Արաղչիին ընդունել են Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները
Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին գտնվում է Իսլամաբադում։
Ինչպես նշված է նախարարության հայտարարության մեջ, ժամանելուն պես Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել են Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը, միջնորդ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այցի ընթացքում Աբաս Արաղչին հանդիպումներ կունենա Պակիստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված ընթացիկ ջանքերը։
Կառավարական երկու աղբյուր «Reuters»-ին հայտնել են, որ Արաղչին պակիստանցի գործընկերոջ հետ հանդիպման է գնացել անմիջապես այն հյուրանոց, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջին փուլը։