Պատերազմի հետևանքով Իրանում զոհվածների թիվը գերազանցել է 2000-ը։ Այս մասին գրում է «Սի-Էն-Էն»-ը (CNN)։ Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ և զինվորականներ։
Լիբանանում Իսրայելի հարվածներին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 773 մարդ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում կա 103 երեխա։
Բացի այդ, հարձակման հետևանքով Իրաքում կա 32 զոհ։ Իրաքյան Քրդստանի ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ զոհվել է նաև մեկ ֆրանսիացի զինվոր։
Ինչպես գրում է «Սի-Էն-Էն»-ը, պատերազմի սկզբից ի վեր Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում զոհվել է վեց, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում՝ երկուական, իսկ Օմանում՝ երեք մարդ։
Ինչ վերաբերում է Իսրայելի և ԱՄՆ-ի կորուստներին, հակամարտության սկզբից ի վեր Իսրայելում զոհվել է 15 անձ, այդ թվում՝ երկու զինվորական, իսկ ամերիկյան կողմից՝ տասներեք ամերիկացի զինվորական։ Նրանցից վեցի մասին տեղեկությունը հաստատվել է այսօր։ Նրանք զոհվել են Արևմտյան Իրաքում լիցքավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։