Իրանի պաշտպանության նախարարը հայտարարում է՝ Իրանն զինված է և պատրաստ է տարիներ շարունակ պատերազմի

17:59, 13.06.2025

Իրանն զինված է և պատրաստ է տարիներ շարունակ պատերազմի, – այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը՝ գեներալ Ազիզ Նասիրզադեն։

Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ իրանցի հրամանատարների սպանությունը չի խախտի զինված ուժերի կամքը և երկրի պաշտպանունակության պատրաստությունը։

«Սիոնիստական ռեժիմի չարագործությունները և հանցագործությունները անկասկած կկրճատեն նրանց չար ու դժբախտ կյանքը և կուժեղացնեն հզոր Իրանի ազգային վճռականությունը՝ պաշտպանական և հարձակողական ուժը այդ չարագործ ռեժիմը տապալելու համար։ Մենք լիովին պատրաստ ենք և ամբողջությամբ աջակցում ենք մեր գործող ուժերին։ Մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի, և զինված ուժերն ամբողջությամբ զինված են։ Սիոնիստ հանցագործները պետք է անպայման սպասեն մեր զինված ուժերի կործանարար և զղջում առաջացնող պատասխանը», – հայտարարել է Ազիզ Նասիրզադեն։

Նմանատիպ