Իրանի ոստիկանապետը զգուշացնում է ցուցարարներին. «Մեր ուժերը թիրախավորում են»
Իրանի ոստիկանապետ Ահմադռեզա Ռադանին զգուշացրել է ցուցարարներին, որ «մեր ուժերը թիրախավորում են»։
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով՝ ցույցի յուրաքանչյուր մասնակից չի ընկալվի որպես ցուցարար, այլ որպես «թշնամի»։
Նշենք, որ Իրանում ԱՄՆ-Իսրայել համակարգված ռազմական գործողության մեկնարկից հետո երկու երկրների ղեկավարները բացահայտ կոչ են արել Իրանի ժողովրդին դեմ կանգնել իրանական ռեժիմին։
Մի քանի ժամ առաջ նմանատիպ կոչով հանդես եկավ Բենիամին Նեթանյահուն՝ գրելով սոցիալական ցանցերում. «Իրանի ժողովուրդ, մենք պատմական պատերազմ ենք մղում ազատության համար։ Սա եզակի հնարավորություն է տապալելու այաթոլլահի ռեժիմը և ազատություն ձեռք բերելու։ Երբ ժամանակը գա, և այդ ժամանակը մոտենում է, մենք ջահը կփոխանցենք ձեզ։ Պատրաստ եղեք օգտվել այս պահից»։