Իրանի նոր պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ծանր հետևանքների կբախվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները երկրի դեմ
Իրանի նոր պաշտպանության նախարար Մեհրդադ Ախթար Քաթթաբչին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները վերսկսի ռազմական գործողությունները երկրի դեմ, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կբախվեն ծանր հետևանքների։
«Ժողովուրդը կարող է վստահ լինել, որ, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի հարձակվել մեզ վրա։ Եթե դա անեն, իրենք և ամբողջ տարածաշրջանը կկրեն հսկայական կորուստներ», – ասել է Իրանի նոր պաշտպանության նախարարը։
Այսօր Իրանի խորհրդարանը հաստատել է Մեհրդադ Ախթար Քաթթաբչիի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նա կփոխարինի Ազիզ Նասիրզադեին, որը զոհվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածի ժամանակ։
Իրանի կառավարության պաշտոնական կայքի տվյալներով՝ Մեհրդադ Ախթար Քաթթաբչիի թեկնածությունը պաշտպանել են 277 պատգամավորներից 237-ը։