Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է անում ԱՄՆ-ին «մարդասիրական միջամտության» Իրանում
Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է անում ԱՄՆ-ին «մարդասիրական միջամտության» Իրանում

Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է անում Միացյալ Նահանգներին «մարդասիրական» միջամտություն ցուցաբերել Իրանում։

Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իրանցի ժողովուրդը պահանջում է «ազատություն» և կոչ է արել աշխարհին մեծացնել ճնշումը Իրանի վրա։

«Այս պահին Իրանում մարդիկ մահապատժի են ենթարկվում, բանտարկվում և խոշտանգվում են։ Ահա թե ինչու է միջամտությունը անհրաժեշտ՝ մարդասիրական միջամտություն՝ կյանքեր փրկելու համար, որոնք այլապես կշարունակեին կորսվել», – ասել է Ռեզա Փահլավին։