Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ. Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, մեզ դժվար ժամեր են սպասվում, մենք պետք է տոկունություն և համբերություն ցուցաբերենք
Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 100 անօդաչու թռչող սարք, – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
Նրա խոսքով, անօդաչուների դեմ պայքարի համար ակտիվացված է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը։
«Բոլոր հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։ Սա այլ դեպք է, քան այն, ինչ մենք նախկինում ենք փորձել, դժվար ժամեր են սպասվում։ Պետք է դրսևորենք տոկունություն և համբերություն», – հայտարարել է Էֆի Դեֆրինը։