Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Օմանի ծովում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիր նավի վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Օմանի ծովում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիր նավի վրա

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» տեղեկատվություն է տարածում ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով ավիակիրը վնասվել է և ուղեկցող նավերի հետ միասին ստիպված է եղել նահանջել տարածաշրջանային ջրերից։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ճշգրիտ գործողության ընթացքում, որում ներգրավված են եղել ժամանակակից հրթիռներ և անօդաչուներ, նավին հարվածել են Օմանի ծովում՝ Իրանի ծովային սահմաններից մոտ 340 կիլոմետր հեռավորության վրա։