Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և Եվրոպայի նավերի համար
Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի տվյալներով՝ Հորմուզի նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և Եվրոպայի նավերի համար։
«Մենք նախկինում հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատերազմի ժամանակ վերահսկել Հորմուզի նեղուցը։ Եթե նկատվեն ԱՄՆ-ի, Իսրայելի, Եվրոպայի և նրանց կողմնակիցների նավերը, նրանք անպայման կհարվածվեն», – հայտարարել է Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը։
Տեղեկատվության համար՝ Հարավային Կորեան հայտնել է, որ իր առնվազն յոթ նավթատար նավերը չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով։