Իրանի իշխանությունները հայտնել են զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին
Իրանի իշխանությունները հայտնել են զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին

Իրանի իշխանությունները հայտնել են զենքի վաճառքի վրա ՄԱԿ-ի կողմից էմբարգոյի վերացման մասին: Հոկտեմբերի 18-ից Իրանին հնարավորություն է տրվում գնել և վաճառել զենք:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, Սաիդ Խատիբզադեն նշել է, որ սեփական արտադրության պատճառով, Իրանը բավարարում է երկրի պաշտպանության կարիքների 90 տոկոսը և կախված չէ այլ երկրից: Մինչ այդ, Իրանի նախագահ Հասան Րոհանին հայտարարել էր, որ զենքի վրա էմբարգոյի վերացումը միջուկային համաձայնագրի արդյունքն է:

2015 թվականին ձևակերպված միջուկային պայմանագիրը նախատեսում է զենքի վրա էմբարգոյի վերացում հինգ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, զենքի տրամադրումը հնարավոր էր նաև մինչ այդ ժամանակաշրջանի ավարտը, սակայն միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Իրանի արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիփը հայտարարել է, որ աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումն, տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հաղթանակն է: