Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարն ասել է, որ Իսրայելը կկանգնի «դառը հետևանքների»՝ Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումից հետո

14:37, 28.10.2024
TEHRAN, IRAN - DECEMBER 28: Hossein Salami, commander-in-chief of the Islamic Revolutionary Guard Corps makes a speech during a funeral ceremony for Razi Mousavi, an Iranian Revolutionary Guard commander who was killed in an Israeli strike on Syria's Damascus at the Imam Hossein Square in Tehran, Iran on December 28, 2023.  ( Fatemeh Bahrami - Anadolu Agency )

Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումից հետո Իսրայելը կկանգնի «դառը հետեւանքների» առաջ, ասել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալամին։

Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական գործողությունը, որը խափանվել է Իրանի հակաօդային պաշտպանության պատրաստվածության պատճառով, ցույց է տալիս Թել Ավիվի սխալ հաշվարկն ու անօգնականությունը մարտի դաշտում։

Միաժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը նշել է, որ Թեհրանը կօգտագործի բոլոր առկա գործիքները՝ իրանական ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար։

Նմանատիպ