Իրանի հեղափոխական պահապանների կորպուս. Մեծ Բրիտանիան կդառնա թիրախ, եթե աջակցի Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմում
Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կլինի «անհրաժեշտ և օրինական թիրախ», եթե աջակցի Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմում,- այս մասին գրում է «Ռոյթերսը»։
Ըստ նրա, ցանկացած երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Պարսից ծոցի երկրները, որը ռազմական հակամարտության մեջ աջակցում է ԱՄՆ-ին, Իրանի կողմից կհամարվի օրինական թիրախ։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն վերջերս օգտագործել է բրիտանական ռազմական բազաները հարձակումների համար։