Իրանի հեղափոխական գվարդիա. Հորմուզի նեղուցում ցանկացած նավի տեղաշարժը սիոնիստա-ամերիկյան թշնամիների դաշնակիցների և աջակիցների նավահանգիստներից արգելված է
Իրանի հեղափոխական գվարդիա. Հորմուզի նեղուցում ցանկացած նավի տեղաշարժը սիոնիստա-ամերիկյան թշնամիների դաշնակիցների և աջակիցների նավահանգիստներից արգելված է

Հորմուզի նեղուցը փակ է թշնամական նավերի համար։ Այս մասին նշված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածած հայտարարության մեջ։

Համաձայն հայտարարության՝ Հորմուզի նեղուցից հետ է ուղարկվել երեք նավ, քանի որ, ըստ Պահապանների կորպուսի, երթուղին փակ է ցանկացած նավի համար, որն ուղևորվում է «թշնամի» համարվող նավահանգիստ։

«Այսօր առավոտյան կոռումպացված Ամերիկայի նախագահի ստից հետո, ով պնդում էր, թե Հորմուզի նեղուցը բաց է, տարբեր երկրների երեք բեռնատար նավեր Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո հետ են դարձել։ Ցանկացած նավի տեղաշարժ սիոնիստա-ամերիկյան թշնամիների դաշնակիցների և աջակիցների նավահանգիստներից, ցանկացած ուղղությամբ և ցանկացած միջանցքով, արգելված է», – նշված է հայտարարության մեջ։