Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Մերձավոր Արևելքում հակաիսրայելական ուժերին

15:53, 01.04.2026

Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Մերձավոր Արևելքում Իսրայելի դեմ գործող ուժերին։ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի ուղերձը եթերում ընթերցել է պետական հեռուստատեսության հաղորդավարը։

«Ես հաստատակամորեն հայտարարում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետևողական քաղաքականությունը՝ հանգուցյալ իմամի և նահատակ առաջնորդի ուղին շարունակելիս, հիմնված է սիոնիստ-ամերիկյան թշնամու դեմ դիմադրությանն աջակցելու վրա»,- հայտարարել է Խամենեին լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը հղված նամակում։

Խամենեին պատերազմի սկսվելուց հետո հրապարակավ չի հայտնվել։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ նա վիրավոր է։

Նմանատիպ