Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների ավարտից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ կողմերը սկսել են քննարկել տեխնիկական մանրամասները
Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների ավարտից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ կողմերը սկսել են քննարկել տեխնիկական մանրամասները

Ժնևում Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցություններն ավարտվել են։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ կողմերը քննարկում են պատժամիջոցների մեղմացման և միջուկային հարցերի տեխնիկական մանրամասները։

«Վերջին երկու օրերի ընթացքում մենք մի քանի փուլով բանակցություններ ենք վարել և՛ Օմանի արտաքին գործերի նախարարի, և՛ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Պատժամիջոցների մեղմացման և միջուկային հարցի վերաբերյալ մեր տեսակետները, կարծիքները և մտահոգությունները փոխանցվել են երկու կողմերին», – ասել է Բաղային։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ կողմերը սկսել են քննարկել «տեխնիկական մանրամասները»։

«Կարծում եմ՝ բանակցությունները կշարունակվեն, և մեկ-երկու ժամից, հավանաբար, պարզ կլինի, թե որտեղ կընթանա հարցը», – ասել է Բաղային։