Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը զանգահարել է Մասուդ Ֆեզեշկիանին և մտահոգություն հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ալիևը հաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ նպաստելու լարվածության կարգավորմանը և նշել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա, և որ ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական, էթնիկական և կրոնական կապեր։
Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին։