Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարն ասում է, որ Թեհրանը չգիտի, թե ընտրություններից հետո Վաշինգտոնում ում հետ խոսի. «Վենսը ընդունել է պարտությունը, Ռուբիոն գնում է, Հեգսեթը ազատ արձակվելու եզրին է»

16:23, 08.11.2026

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզային հեգնանքով է խոսել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ Թեհրանը չգիտի, թե ում հետ խոսի Վաշինգտոնում։

«Դուք պարտվել եք և՛ պատերազմում, և՛ ընտրություններում։ Վենսը ընդունել է պարտությունը, Ռուբիոն գնում է, Հեգսեթը պաշտոնանկության եզրին է, իսկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարն այժմ փոդքասթեր է։ Այսպիսով, ո՞ւմ պետք է փոխանցենք այս ուղերձը Վաշինգտոնում։ Եթե դուք պատերազմ սկսեք, կստանաք կործանարար պատասխան», – նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։ Ըստ ներկայիս տվյալների՝ դեմոկրատները մեծամասնություն կհավաքեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։

Նմանատիպ