Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն. ԱՄՆ հարվածները ուղղված են եղել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դարխովինի ատոմակայանին, որը դեռևս կառուցվում է

16:52, 19.07.2026

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները ուղղված են եղել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դարխովինի ատոմակայանին, որը դեռևս կառուցվում է։

Կազմակերպությունը հայտարարել է, որ «միջազգային անվտանգության միջոցառումների ներքո խաղաղ միջուկային օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»։

«Դարխովինը Իրանի ինքնաբավության և առաջընթացի խորհրդանիշն է, և այս ագրեսիան միայն կամրապնդի Իրանի միջուկային արդյունաբերության մասնագետների վճռականությունը՝ շարունակելու իրենց զարգացման ուղին», – ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։

Կազմակերպությունը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի հրապարակել օբյեկտին հասցված հնարավոր վնասի մասին։

Նմանատիպ