Իրանի ատոմային էներգիայի գործակալություն - Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի տարածքին ավիահարված է հասցվել
Իրանի ատոմային էներգիայի գործակալություն - Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի տարածքին ավիահարված է հասցվել

Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի տարածքում օդային հարված է հասցվել. այս մասին տեղեկություն է տարածում Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխանցմամբ՝ հարվածը, որը տասն օրվա ընթացքում երրորդն էր, նյութական վնասներ և զոհեր չի առաջացրել:

Առկա տեղեկատվության համաձայն՝ տեղում տեխնիկական խափանում տեղի չի ունեցել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ հարվածի մասին տեղեկատվություն ունի Իրանից:

Զուգահեռաբար տեղեկություններ են տարածվում, որ Թեհրանում օդային հարված է հասցվել Իրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին:

Տարածված լուրերի համաձայն՝ հարվածը վնասել է հետազոտական և կրթական շենքերը: