Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում կանցկացվեն խորհրդակցությունների մի քանի փուլ։ Իրանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում է դիվանագիտական պատվիրակություն։
Այցի շրջանակներում Արաղչին Շվեյցարիայում կհանդիպի Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի, իր օմանցի գործընկերոջ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի, ինչպես նաև այլ միջազգային պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը ելույթ կունենա նաև Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում։
Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Ժնևում փետրվարի 17-ին, երեքշաբթի օրը։