Իրանի ԱԳՆ. Իրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, և ԱՄՆ կառավարությունը՝ որպես ռեժիմի հիմնական աջակից, նույնպես պատասխանատու է այս անխոհեմ սրման վտանգավոր հետևանքների համար
Իրանն իրավունք ունի պատասխան գործողություններ ձեռնարկելու Իսրայելի նկատմամբ, – ասվում է Իրանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունում նշում են, որ Իսրայելի հարվածները հնարավոր չէր լիներ առանց ԱՄՆ-ի աջակցության։
«Իրանն առանց վարանելու կպաշտպանի իր ժողովրդին։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ նման ագրեսիվ գործողությունները հնարավոր չէր լիներ առանց ԱՄՆ-ի հետ համադրության։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր աջակցող, նույնպես պատասխանատու է այս անխոհեմ սրացման վտանգավոր հետևանքների համար», – ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արել «շտապ և հավաքական ձևով դատապարտել» Իսրայելի հարվածները։