Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ու պարտավորություն ունի պաշտպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ու պարտավորություն ունի պաշտպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Թեհրանն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ու պարտավորություն ունի պաշտպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ դատապարտում է Իսրայելի հարձակումը և այն համարում է միջազգային իրավունքի «բացահայտ խախտում»։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ իրավունք և պարտավորություն ունի պաշտպանվել օտար երկրների ագրեսիվ գործողություններից»։

Տեղեկատվության համար, հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին։ Արդյունքում երկու զինվոր մահացել է։