Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել միջուկային համաձայնագրի հասնելու համար փոխզիջումները, եթե ԱՄՆ-ն համաձայնի քննարկել պատժամիջոցների վերացման հարցը
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե ամերիկյան կողմը համաձայնի քննարկել պատժամիջոցների վերացման հարցը,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Մաջիդ Թախտ-Ռավանչին ասել է, որ այժմ «գնդակը Ամերիկայի դաշտում է՝ ապացուցելու համար, որ նրանք իսկապես ցանկանում են համաձայնագիր»։
«Եթե նրանք անկեղծ լինեն, վստահ եմ, որ մենք համաձայնագրի ճանապարհին կլինենք», – ասել է իրանցի նախարարը։
«Մենք պատրաստ ենք քննարկել այս հարցը և միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», – ասել է Թախտ-Ռավանչին։
Նա չի հաստատել, թե արդյոք սա նշանակում է բոլոր պատժամիջոցների վերացում, թե միայն որոշների։
ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ձգձգվող բանակցություններում առաջընթացը խոչընդոտում է ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Իրանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիրը, բայց Իրանի հետ համաձայնագրի հասնելը «շատ դժվար է»։