Իրանի արտաքին գործերի նախարարություն – Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում միայն Օմանի հետ։
Բաղայիի խոսքով՝ ներկայումս որևէ երկրից որևէ պատվիրակություն ընդունելու կամ սեփական պատվիրակություններ արտասահման ուղարկելու ծրագրեր չկան։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ քանի դեռ «ԱՄՆ ագրեսիան» շարունակվում է, նեղուցում իրավիճակը կմնա անփոփոխ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր։ Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, կողմերը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ։