Իրանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ-ն, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը ստորագրած մյուս երկրները պետք է իրենք պատասխան տան ահաբեկչությանը աջակցելու համար ձեռնարկված միջոցառումների համար

15:40, 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը չի համաձայնում Իսլամական Հանրապետության դեմ 14 արևմտյան երկրի կողմից ներկայացված մեղադրանքների հետ։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին դատապարտել է Իրանի դեմ ուղղված «անհիմն, ծիծաղելի մեղադրանքները» և դրանք որակել որպես ուրիշների վրա մեղքը բարդելու անպատկառ փորձ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Արևմուտքի մեղադրանքները նպատակ ունեն շեղել հասարակական կարծիքի ուշադրությունը օրվա ամենակարևոր թեմայից, մասնավորապես՝ Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացված ցեղասպանական հանցագործություններից։

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրները, որոնք ստորագրել են հակաիրանական հայտարարությունը, իրենք պետք է պատասխանատվություն կրեն ահաբեկչությանը աջակցելու նպատակով միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված գործողությունների համար՝ որպես ահաբեկչական, բռնի տարրերի ու խմբերի հովանավորներ և հյուրընկալողներ», – հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

14 երկրներից կազմված խումբը, որոնց թվում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հուլիսի 31-ին հրապարակել է համատեղ հայտարարություն, որով դատապարտել են Իրանի կողմից ֆինանսավորվող սպառնալիքները, ինչպես նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում իրականացվող գործունեությունը։

Նմանատիպ