Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը զգուշացնում է եվրոպական երկրներին չմիանալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը. «Սա կդիտարկվի որպես պատերազմի ակտ Իրանի դեմ»
Իրանը զգուշացնում է եվրոպական երկրներին չմիանալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։
Ինչպես ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեյը, սա կլինի պատերազմական ակտ։
«Սա կլինի պատերազմական ակտ։ Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կհամարվի ագրեսորների հետ համագործակցություն։ Սա կլինի պատերազմի ակտ Իրանի դեմ», – ասել է Բաղեյը։
Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ կարող են «համաչափ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ոչնչացնելու Իրանի՝ նրանց ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու կարողությունը»։