Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 230 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 1800-ը
Իրանում ԱՄՆ-Իսրայելի համատեղ ռազմական հարվածների հետևանքով պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 230 երեխա, վիրավորվել է ավելի քան 1800-ը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումների հետևանքով զգալիորեն վնասվել է երկրի բժշկական և առողջապահական ենթակառուցվածքը։
Հաղորդումների համաձայն՝ հարձակումների հետևանքով վնասվել է 50 առաջին բուժօգնության կետ, 41 բժշկական կենտրոն և 199 առողջապահական հաստատություն։
Բացի այդ, վեց հիվանդանոց ստիպված է եղել տարհանվել, վնասվել է 38 շտապօգնության մեքենա, իսկ 24 բժշկական աշխատող զոհվել է։