Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով երկրում ոչնչացվել է հնագույն բժշկական հետազոտական կենտրոնը
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով երկրում ոչնչացվել է հնագույն բժշկական հետազոտական կենտրոնը

ԱՄՆ-Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով Իրանում ոչնչացվել է բժշկական հետազոտությունների հնագույն կենտրոնը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Իրանի առողջապահության նախարարությունը։

Իրանի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը հայտարարել է, որ Իրանի Պաստերի ինստիտուտը, որը տարածաշրջանում համաշխարհային առողջապահության «դարավոր հենասյուներից» մեկն է, դարձել է ուղղակի հարձակման զոհ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 1920 թվականին հիմնադրված այս ինստիտուտը Իրանում հանրային առողջապահության առաջին և հնագույն կենտրոնն էր, որտեղ աշխատակիցներն առաջին անգամ մշակել են վարակիչ հիվանդությունների կանխարգելման պատվաստանյութեր և ներգրավված են եղել դրանց հետազոտման մեջ։