Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիսի 13-ից ի վեր Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 627 մարդ

11:40, 26.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 627 մարդ։ Այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվել է 4 870 մարդ։

Ըստ տարածված տեղեկատվության՝ ամենաշատ տուժածները գտնվում են Իրանի մայրաքաղաք Թեհրանում և արևմտյան Կերմանշահի շրջանում։ Լուրջ վնասվածքներ են արձանագրվել նաև Խուզեստանի, Լորեստանի, Իսֆահանի, Մարքազիի, Արևելյան Ատրպատականի, Համեդանի, Զանջանի և Գիլանի նահանգներում։ Իրանում հայտնում են, որ զոհվածների 86.1 տոկոսը մահացել է հարվածի վայրում, իսկ 13.9 տոկոսը՝ հիվանդանոց ճանապարհին կամ տեղում, ինչը վկայում է պայթյունների, փլուզումների և հրդեհների պատճառած ավերածությունների ծավալների մասին։

Նմանատիպ