Իրանը Սվազիլենդի դրոշի ներքո նավ է կանգնեցրել վառելիքի մաքսանենգության համար
Իրանը Սվազիլենդի դրոշի ներքո նավ է կանգնեցրել վառելիքի մաքսանենգության համար։ Reuters-ը, հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ նավը տեղափոխում էր 350,000 լիտր մաքսանենգ վառելիք։
«Մենք առգրավել ենք Սվազիլենդի դրոշի ներքո մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ։ Վառելիքը դատարանի որոշման հիման վրա բերվել է Բուշերի ափ և բեռնաթափվում է», – ասել է Իրանի Հեղափոխական պահակների ռազմածովային ուժերի հրամանատարը։
Նա ասել է, որ նավի 13 անձնակազմի անդամները Հնդկաստանից և հարևան երկրներից են։