Իրանը Պարսից ծոցում գրավել է օտարերկրյա նավթատար։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավի վրա գտնվող 17 մարդ ձերբակալվել է։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նավը տեղափոխում էր ավելի քան երկու միլիոն լիտր մաքսանենգ դիզելային վառելիք։
Նավը կալանվել է Իրանի բացառիկ ջրերում՝ Ջասկ նավահանգստի մոտ։
Գործողությանը մասնակցել են Իրանի սահմանային ոստիկանությունը և նավատորմը։
Մասնագետները բռնագրավված վառելիքի արժեքը գնահատել են 759 միլիարդ իրանական ռիալ (մոտ 18 միլիոն ԱՄՆ դոլար)։