Իրանը մեղադրում է հարևան երկրներին ԱՄՆ հարձակումներին աջակցելու մեջ
Իրանը մեղադրում է հարևան երկրներին ԱՄՆ հարձակումներին աջակցելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է հարևան երկրներին Իրանի վրա հարձակումներին աջակցելու մեջ և կոչ է արել հստակորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։

«Կան հաղորդագրություններ այն մասին, որ որոշ հարևան պետություններ, որոնք հյուրընկալում են ԱՄՆ ուժեր և թույլատրում են Իրանի վրա հարձակումներ, նույնպես ակտիվորեն նպաստում են այս կոտորածին։ Այս երկրները պետք է անհապաղ պարզաբանեն իրենց դիրքորոշումները», – գրել է Արաղչին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ «ռմբակոծությունների» հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 200 երեխա։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը հղում անելով իրանցի պաշտոնյաներին, պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհվել է ավելի քան 1300 մարդ, իսկ հազարավորները վիրավորվել են։