Իրանը կոչ է արել թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական օպերացիան
Իրանը կոչ է արել թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական օպերացիան

Իրանը կոչ է արել շուտափույթ կերպով դադարեցնել Թուրքական ներխուժումը սիրիական Աֆրին, հայտարարելով, որ դա կարող է օգնել «ահաբեկչական խմբերին»։

«Իրանը հույս ունի, որ այս օպերացիան անմիջապես կդադարեցվի, որպեսզի կանխարգելվի Թուրքիայի և Սիրիայի սահմանային շրջաններում ճգնաժամի խորացումը։ Աֆրինում շարունակվող ճգնաժամը կարող է ուժեղացնել հյուսիսային Սիրիայի ահաբեկչական խմբերին,– հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Քասեմին։