Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, Քուվեյթին, Հորդանանին և Բահրեյնին
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, Քուվեյթին, Հորդանանին և Բահրեյնին։ «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հայտարարության համաձայն՝ նրանք հրթիռներ են արձակել ինչպես Իսրայելի ուղղությամբ, այնպես էլ այն ռազմաբազաների թիրախով, որտեղ տեղակայված են ԱՄՆ ուժերը Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թիրախները ոչնչացվել են հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը հաստատել է, որ արձագանքում է հրթիռային և անօդաչու սարքերով իրականացվող հարձակումներին, իսկ նախնական տեղեկություններով՝ այս փուլում միայն շենքեր են վնասվել։