Իրանը հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է
Իրանը հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանն արձագանքել է Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը։

Նախարարի խոսքով՝ Թեհրանը միջադեպի համար մեղադրում է Իսրայելին։

«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է»,- ասում է Ամիրաբդոլահյանը։

Ինչպես նշել է նախարարը, Իրանը կպատասխանի այս հարձակմանը և կոչ է անում միջազգային հանրությանը արձագանքել։

Ըստ սիրիական իշխանությունների՝ Դամասկոսին իսրայելական ավիահարվածի արդյունքում ավերվել է Իրանի հյուպատոսության շենքը, կան զոհեր։