Իրանցի բարձրաստիճան զինվորական. Իրանի զինված ուժերի հրթիռային արձակման կայանքները պատրաստ են հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին և խորտակել դրանցից յուրաքանչյուրը

13:16, 16.04.2026

Իրանի զինված ուժերի հրթիռների արձակման համակարգերը պատրաստ են հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին և խորտակել դրանցից յուրաքանչյուրը, – այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ երկրի թշնամիների վրա ճնշումը պետք է ուժեղացվի։

Մոհսեն Ռեզայիի պարզաբանմամբ՝ Իրանի դեմ ծովային շրջափակում հաստատելու ծրագիրն անպայման կձախողվի, քանի որ երկիրն ունի «զգալի, չօգտագործված լծակներ» հակառակորդների դեմ պայքարելու համար։

Իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ կրկնել է, որ ամերիկացիները չունեն այն պատերազմն ավարտելու ծրագիր, որը նրանք փետրվարի վերջին Իսրայելի հետ միասին վարել են Իսլամական Հանրապետության դեմ։

«Ինչպես Միացյալ Նահանգները պատմական պարտություն կրեց Հորմուզի նեղուցը բացելու փորձի ժամանակ, այնպես էլ դատապարտված է ձախողման ծովային շրջափակման հարցում»,- նշել է Մոհսեն Ռեզային։

Նմանատիպ