Իրանական մեդիայի տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանի նահանգում զոհվել է 78 մարդ, 329-ը՝ վիրավորվել, մեդիան հաստատել է նաև Հեղափոխության պահակների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարի մահը
Իրանական մեդիայի տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանի նահանգում զոհվել է 78 մարդ, իսկ 329-ը՝ վիրավորվել։
Փրկարար ծառայությունները հայտնել են, որ փրկարարական աշխատանքներն ու փլատակների մաքրման գործողությունները դեռ շարունակվում են։ Գոյություն ունի հնարավորություն, որ զոհերի թիվը կարող է աճել։
Իրանն Իսրայելին մեղադրում է բնակելի տարածքների ռմբակոծման մեջ։ Իրանական մեդիան հաստատում է նաև, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Հեղափոխության պահակների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ավարտելու է Իսրայելի կողմից սկսված պատմությունը։