Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի և Օմանի միջև համաձայնություն է ձեռք բերվել Հորմուզի նեղուցով նոր տարանցիկ երթուղիների վերաբերյալ, և մոտ ապագայում նախատեսվում է դրանց պաշտոնական շնորհանդեսը։

10:45, 13.09.2026

Իրանի և Օմանի միջև համաձայնագիր է կնքվել Հորմուզի նեղուցով նոր տարանցիկ երթուղիների վերաբերյալ, և դրա պաշտոնական ներկայացումը նախատեսվում է մոտ ապագայում: Այս մասին հայտնել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է միայն Իրանի և Օմանի միջև: Այս համաձայնագրի մանրամասները, այդ թվում՝ նոր ծովային երթուղիները և տարանցիկ կանոնները, կհայտարարվեն Օմանում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Պարսից ծոցին հարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի և Օմանի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցում նոր մուտքի և ելքի երթուղիների ստեղծում: Ըստ ծրագրի՝ Պարսից ծոց տանող երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ հակառակ ուղղությամբ երթուղու մի մասը նույնպես կլինի Իրանի ջրերում: Այս երթուղիներով տեղաշարժը կիրականացվի Իրանի կողմից սահմանված կանոններին համապատասխան։

Նոր համակարգի շահագործման հանձնվելուց հետո հարավային երթուղին, որի բացումը պահանջում էր ԱՄՆ-ն, կփակվի: Այս հարցը վերջերս համարվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության հիմնական պատճառներից մեկը։

Իրանական գործակալության աղբյուրը շեշտում է, որ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնագիրը չի նշանակում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի վերջնական բացումը կախված կլինի ԱՄՆ գործողություններից՝ արդյոք Վաշինգտոնը կկատարի Իրանի կողմից առաջ քաշված յոթ պայմանները: Իրանը ԱՄՆ միջնորդների միջոցով ներկայացրել է յոթ պայման, որոնց կատարումը Թեհրանը համարում է նեղուցի բացման նախապայման: Այդ պայմանները հաստատվել են Իրանի բարձրագույն իշխանությունների կողմից, և մինչև այդ պայմանների կատարումը, նեղուցը կմնա փակ:

Նմանատիպ